7 պարզ բան, որոնք կփոխեն Ձեր կյանքը

1. Սովորեք ավելի մարդկային լինել

Գաջետներն, իհարկե, մարդկության մեծագույն գյուտերից են, սակայն եթե դուք զգույշ չլինեք, դրանք կարող են խանգարել ձեզ երջանկության ճանապարհին։ Վերահսկեք դրանք, որպեսզի հակառակը չստացվի։ Այլ կերպ ասած՝ սմարթֆոնը մի կո՛ղմ դրեք։ Մի՛ խուսափեք տեսողական շփումից։ Մի՛ թաքնվեք ձեր սարքերի էկրանների հետեւում։ Ավելի լավ է լսեք այլ մարդկանց պատմությունները։ Լսեք դրանք եւ միասին ժպտացեք։

...

2. Սկսեք զտել աղմուկը, որն առաջանում է ձեր գլխում

Զգույշ եղեք այն հարցում, թե ում եք վստահում դուք ձեր կյանքի միկրոֆոնն ու բեմը։ Չարժի ուղղակի ականջ դնել ամենաբարձր ձայնին։ Լսեք ամենաիրական ու անկեղծ ձայնը։

...

3.Սկսեք տարբեր ընտրություններ կատարել ձեր իսկ բարեկեցության համար

Մեր կյանքի հսկայական մասը փոքր ընտրությունների արդյունք է, որոնց մենք բախվում ենք կյանքում։ Եթե ձեզ դուր չի գալիս ձեր կյանքի ինչ–որ մասը, ճիշտ ժամանակն է սկսել փոքր փոփոխություններ կատարել եւ ճիշտ ընտրությունն անել հիմա եւ այստեղ։

...

4. Փորձեք դառնալ ավելի շատ արդյունավետ, քան զբաղված

Կարելի լինել շատ զբաղված եւ կարելի է լինել ուղղակի արտադրողունակ, արդյունավետ։ Եվ այս հասկացողությունների միջեւ մեծ տարբերություն կա։ Մի՛ շփոթեք շարժն առաջընթացի հետ։ Փայտե ձին նույնպես շարժվում է, բայց ոչ մի քայլ առաջ չի անում։ Այնպես որ…

...

5. Ամեն օր սկսեք ժամանակ հատկացնել ինչ–որ բանի, որն իրոք ձեզ համար մեծ նշանակություն ունի

Այն, որ Դուք ամեն օր ինչ–որ բան եք անում, կարեւոր է, սակայն այն, թե ինչու եք դա անում, ավելի կարեւոր է։ Հասկացեք, թե ինչի համար եք դուք աշխարհ եկել եւ դրանից հետո արեք հենց դա։ Եվ եթե անգամ դուք կարող եք օրական 15 րոպե հատկացնել դրան, խնդիր չկա, թող այդ 15 րոպեն իրոք իմաստավորված լինեն։

...

6. Սկսեք ներկայով ապրել

Եթե ձեր գլխում եւ սրտում դեռ ապրում է անցյալի վիրավորանքը, ապա որքան դուք առաջ գնաք, այնքան վատ կլինի ձեզ համար։ Բաց թողեք այդ վիրավորանքը։ Մի՛ սեւեռվեք իդեալական ապագա ստեղծելու վրա, որպեսզի բաց չթողնեք ներկան։ Ապրեք հիմա եւ այստեղ։

...

7. Փոխեք ձեր ապրումները դեպի դրական արարքներ

Այն ամենը, ինչի մասին մենք մտահոգվում ենք, հիմնականում արդեն պատահել են։ Նույնն էլ  վերաբերում է երջանիկ եւ հաջողակ մարդկանց, որոնց հետ մենք տարիներ շարունակ ստիպված ենք եղել շփվել եւ աշխատել։ Այնպես որ շարունակեք երազել եւ գործել։