Կյանքը երկարացնելու լավագույն միջոցը այն չկարճացնելն է

Վնասակար սովորությունները, մոլությունները, դեղորայքի սխալ ընդունումը կամ չարաշահումը կործանարար են մարդուառողջության համար։ Առողջ ապրելակերպը և անվտանգ վարքագիծը կարող են կանխել շատ հիվանդություններ և դժբախտպատահարներ։

ՍՆՈՒՆԴԸ

Առողջ ապրելակերպը սկսվում է ճիշտ սնվելուց։ Սնունդն անհրաժեշտ է մարմնի աճի, զարգացման և վերականգնման համար։Դրա համար այն պիտի լինի լիարժեք և առողջարար։ Մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը, ընդունման ձևըև սննդակարգի պահպանումը։ Մեզանից շատերը, նույնիսկ գիտենալով այս կարևոր դրույթները, չեն պահպանում դրանք՝ լուրջվնաս հասցնելով իրենց առողջությանը։

 Լիարժեք սնունդը պիտի պարունակի բավարար չափով սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, հանքային աղեր,բջջանյութ և հեղուկներ։ Դրա համար օրվա սննդակարգում անպայման պետք է լինեն սննդանյութերի այս բոլոր խմբերըպարունակող մթերքր։ Սնունդը պիտի բազմազան լինի նաև թե՛ օրվա, թե' շաբաթվա սննդակարգն ընտրելիս։

Առողջ սնունդն ու շաբաթական 3-4 ժամյա ֆիզիկական չափավոր ծանրաբեռնավածությունը մարդու առողջ կեցությանգրավականն են: Առողջ ապրելակերպը' ճիշտ սննդակարգի պլանում, կանխելու է 10-20 տարի հետո առաջացող այնպիսիհիվանդությունները, ինչպիսին են սրտային հիվանդությունները, քաղցկեղը, շաքարային դիաբետը

Մարդու օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ են սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններև հանքային նյութեր, սակայն, քանի որ այդ  բոլորը պարունակող սննդամթերք չկա, հարկավոր է, որ մարդ օրվա ընթացքումբազմազան սնունդ օգտագործի: 

Կազմվել է սննդային բուրգ, որն իրենից ներկայացնում է պայմանների ամբողջություն, թե ինչ է հարկավոր մարդու օրգանիզմինմեկ օրվա ընթացքում. Բուրգի ներքևում ֆիզիկական ակտիվությունն է։ Վերևի մասում հացահատիկներն են և կարտոֆիլը, որոնքօրգանիզմին էներգիա են տալիս, այնուհետև' բանջարեղենը, միսը, կաթնամթերքը, մրգերը, ձկնեղենը, սպիտակուց պարունակողսննդամթերքը' ձու, լոբազգի։ Բուրգի վերևում շաքար և ճարպեր պարունակող սնունդն է, որը պետք է համեմատաբար քիչօգտագործվի։ 

Մեկ օրվա ընթացքում մարդ պետք է այս սննդախումբն օգտագործի, որպեսզի նրա օրգանիզմը ստանա այն ամենը, ինչանհրաժեշտ է առողջության, գեղեցկության, սրտի նորմալ աշխատանքի համար: 

Ամենևին էլ կարիք չկա, որ դուք մեծ դժվարություններով փոխեք ձեր սնվելու սովորությունները։ Նախ և առաջ սննդամթերքգնելիս հետևեք ստորև բերված խորհուրդներին։ Աշխատեք ընտրել այն սննդամթերքները, որոնք քիչ քանակությամբ ենպարունակում աղ, կենդանական ճարպեր և խոլեսթերին։ Աղի քանակը նվազեցնելու համար սեղանից ուղղակի հեռացրեքաղամանը։ Այդ նյութերի քանակը նվազեցնելով սննդի մեջ՝ դուք փաստորեն կանխարգելում եք որոշ հիվանդություններիզարգացումը։ Միևնույն ժամանակ սննդում օգտագործեք ավելի շատ բջջանյութ՝ ուտելով ավելի շատ միրգ, բանջարեղեն։ Ընդորում միրգն ու բանջարեղենը խորհուրդ է տրվում ուտել ճաշից 20-30 րոպե առաջ, ոչ թե հետո։ Առողջության համար կարևոր էնաև օգտագործվող հեղուկի քանակը։ Օրվա ընթացքում ընդունած հեղուկի քանակը պետք է կազմի առնվազն 2 լ (8 բաժակ)։

Կարևոր է նաև այն, թե ինչպես եք դուք ընդունում սնունդը։ Ուտելիքը պիտի լինի պատշաճ մշակված։ Ուտելիս մի՛ զբաղվեք այլգործերով, լավ ծամեք։ Պահպանեք օրվա ճիշտ սննդակարգ։ Չափահաս մարդը պիտի սնվի օրը 4 անգամ, գրեթե նույն ժամերին։Նախաճաշը պիտի կազմի օրվա ընդհանուր սննդաբաժնի 30%-ը, երկրորդ նախաճաշը՝ 20%-ը, ճաշը՝ 35%-ը, ընթրիքը՝ 15%-ը։Ընդհանրապես, ընդունած սննդի քանակը պետք է համապատասխանի օրվա ընթացքում ծախսած էներգիայի քանակին։ Բացիվերն ասվածից, գոյություն ունեն նաև տարբեր հիվանդությունների ժամանակ կիրառվող հատուկ դիետաներ։ Եթե դուքտառապում եք որևէ հիվանդությամբ, անպայման խորհրդակցեք բժշկի հետ սննդակարգի մասին և կատարեք նրախորհուրդները։

 ՔԱՇԸ

Մարմնի նորմալ քաշի պահպանումը նույնպես շատ կարևոր է ձեր առողջության համար։ Մենք եռանդուն ենք, աշխատունակ, լավենք զգում մեզ, հաճույք ենք ստանում կյանքից, եթե մեր մարմնի քաշը նորմայի սահմաններում է։ Մարմնի քաշի ավելացումն ունվազեցումը կախված են ընդունվող սննդի կալորիականության և մարդու մարմնի կողմից ծախսվող էներգիայիհարաբերությունից։

Ավելորդ քաշը, ճարպակալումը նպաստում են շատ հիվանդությունների, օրինակ՝սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, լեղապարկի հիվանդություններիզարգացմանը։ Մյուս կողմից, նորմայից ցածր բաշը նույնպես ցանկալի չէ։ Դա կարող էորևէ հիվանդության կամ թերսնման նշան լինել, այսինքն՝ վկայել այն մասին, որմարմինը չի ստանում բոլոր անհրաժեշտ սննդանյութերը։

Հիշե՛ք, որ նյութափոխանակության վիճակը և այլ գործոնները, որոնք ազդում են քաշիվրա, անհատական են և կախված են մարդու տարիքից, սեռից, առողջական վիճակիցև այլն։ Տարիքի հետ մարդը պետք է փոխի իր սնվելու սովորույթները։ Եթե անհատնընդունում է սննդի նույն քանակը և պահպանում է նույն ֆիզիկական ակտիվությունը20-40 տարեկանում, ապա 40 տարեկանում նրա մարմնի քաշը, որպես կանոն, ավելիմեծ է լինում։ Դա բացատրվում է նրանով, որ տարիքի հետ փոխվում էնյութափոխանակության ակտիվությունը։ Տարիքի հետ պետք Է օգտագործել մարմիննանհրաժեշտ սննդանյութերով ապահովող, բայց քիչ կալորիաներ պարունակող սնունդ։Այսինքն՝ պետք է ավելացնել սպիտակուցների և վիտամինների քանակը՝ զուգահեռնվազեցնելով ածխաջրերն ու ճարպերը։

Քաշի վերահսկումը պետք Է ուղեկցվի կանոնավոր մարզումներով և առողջ ապրելակերպի մյուս բաղադրատարրերով։ Քաշընվազեցնելու համար միայն սննդի սահմանափակումը բավարար չէ։ Այն մշտապես պետք է ուղեկցվի համապատասխանֆիզիկական ակտիվությամբ։

ՆԻՀԱՐԵԼՈՒ 9 ՄԻՋՈՑ

ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ  ՍՆՆԴԱԿԱՐԳԵՐԸ

 

Ավելորդ կիլոգրամների դեմ պայքարը գրեթե նույնքան հին է, որքան բարու պայքարը չարի դեմ։ Իսկ նիհարելու այն միջոցները, որոնք տարբեր ժամանակներում համակել են մարդկանց ուղեղը, ինչպես նաեւ միլիոնների մարմինները, բավական շատ բան են ասում այդ ուղեղների եւ այդ դարաշրջանների մասին։ 
   
 

 

1. ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ  ՍՆՆԴԱԿԱՐԳ
«Դիետա» բառը (հունարենից թարգմանած` «կենսակերպ, օրակարգ») իր ներկա իմաստը ստացավ միջնադարում, երբ կրոնական ֆանատիզմի շնորհիվ մոդայիկ դարձան հյուծված, նիհար մարմինները, որոնք խորհրդանշում էին մարմնականից հրաժարումը։ «Հրեշտականման» կերպարանք ստանալու նպատակով կանայք նույնիսկ իրենց վարակում էին աղիքային մակաբույծներով։ 
Այդօրինակ «սննդակարգերով» հրապուրվածությունը վերադարձավ XX դարի 50-ական թվականներին. Լատինական Ամերիկայում բացվեցին մի շարք «հատուկ կլինիկաներ»։ Բայց երկրների մեծ մասում այդ «սննդակարգերն» արգելված են, քանի որ հանգեցնում են բացարձակ հյուծման։

2. ՔԱՑԱԽԱՅԻՆ ՍՆՆԴԱԿԱՐԳ
Այս սննդակարգն իր փառքով պարտական է լորդ Բայրոնին։ Տպավորիչ գունատության եւ նիհարության հասնելու համար նա ամեն օր քացախ էր խմում՝ օրգանիզմը մաքրելու նպատակով, մի գավաթ թեյի եւ հում ձվի հետ։ Դրա հետեւանքով լորդը նիհարեց, բայց մահացավ 36 տարեկանում։ 
Իսկ քացախի սննդակարգը մինչ օրս համարվում է ամենաարդյունավետներից մեկը, բայց, այ, բժիշկները բացասաբար են վերաբերվում դրան, եւ դա հասկանալի է։ Քանզի բնական խնձորի քացախը, որ պետք է խմել ուտելուց առաջ՝ հետը մեծ քանակությամբ ջուր խառնած, փակում է ախորժակը, այրում ճարպերը, բայց միաժամանակ քայքայում է ատամի էմալն ու հանգեցնում գաստրիտի։ 
   
3. ՔԻՄԻԱԿԱՆ ՍՆՆԴԱԿԱՐԳ
XIX եւ XX դարերի սահմանագծին քիմիական արդյունաբերության առաջընթացը հանգեցրեց նրան, որ առեւտրականները, առանց հետեւանքների մասին մտածելու, սկսեցին որպես նիհարելու միջոցներ վաճառել կենդանիների վահանաձեւ գեղձերի ֆերմենտներ, մկնդեղ, լվացքի սոդա, ստրիխնին եւ այլն։ 
Այդպես հայտնվեց դինիտրոֆենոլը, որը կտրուկ՝ մեկ-երկու շաբաթվա ընթացքում վերադարձնում էր նորմալ քաշի։ Այնուհետ պարզվեց. այդ նյութը կիրառվում է պայթուցիկի արտադրության եւ միջատների թունավորման համար, իսկ դրա գործածումը սննդի մեջ՝ հանգեցնում տանջալից մահվան։ 
   
4. ՀԱՐԲԱԾ ՍՆՆԴԱԿԱՐԳ
1920-ական թվականներին ֆրանսիացի բժիշկ Շրոտի հորինած մեթոդը սկզբնական շրջանում նախատեսում էր միայն ճարպերի փոքր քանակ պարունակող սննդամթերքի օգտագործում։ 
Հետզհետե այդ ամենը վերաճեց հատուկ սննդակարգի՝ «չոր» եւ «թաց» օրերի հերթագայությամբ։ Չոր օրերին արգելվում էին հեղուկները, ճարպը, միսը, աղը, թույլատրվում բանջարեղենը, մակարոնեղենը, բրինձն ու հացը։ Թաց օրերին թույլատրվում էր խմել ամեն ինչ, ներառյալ կարմիր ու սպիտակ գինի (օրական մոտ 1 լիտր)։ Այս սննդակարգի հակառակորդները հավատացնում են. օրգանիզմում սննդարար նյութերի ցածր քանակը` զուգորդված ալկոհոլի հետ, լավ բանի չի հանգեցնի։ 
   
5. ՍԻԳԱՐԵՏԱՅԻՆ ՍՆՆԴԱԿԱՐԳ
Ծխախոտի արդյունաբերության «ոսկեդարում»՝ 1940-ականների վերջ-1950-ականների սկիզբ, համարվում էր, թե «սիգարետը բարձրացնում է տրամադրությունը, բարելավում նյութափոխանակությունը եւ օգնում նիհարել»։ Lucky Strike-ը նույնիսկ գովազդային ակցիա անցկացրեց, որտեղ կաշառված բժիշկները «հաստատում» էին այդ ծխախոտի օգտակար լինելը առողջության եւ նիհարելու համար։ 
Ծխամոլության վնասակարության մասին սկսեցին գրել միայն 60-ական թվականներին, բայց պահանջվեց եւս 20 տարի, որպեսզի սիգարետի օգտակարության առասպելը չքանա։ Ծխամոլներից շատերը, ճիշտ է, այսօր էլ չեն թողնում ծխելը, քանի որ վստահ են, թե դրանից հետո անմիջապես կգիրանան։ 
   
6. ՑԱԾՐ ԱԾԽԱՋՐԱՅԻՆ ՍՆՆԴԱԿԱՐԳ
Մեծ տարածում գտավ 1960-ականների կեսին, երբ լույս տեսան գրքեր, որոնք համոզում էին, թե ճարպերի գործածումը խթանում է օրգանիզմում ճարպի այրման համակարգերը։ 
Նշանավոր սրտաբան Աթքինսը հորինեց «Շաքարը սպիտակ մահ է» կարգախոսն ու հաստատեց. առանց սահմանափակումների կարելի է ուտել միս, ձուկ եւ ծովամթերք, զգուշությամբ՝ բանջարեղեն, իսկ, այ, շաքարը, հացն ու մակարոնեղենը պետք է բացառել։ Այդ սննդակարգի արդյունավետությունն ապացուցված է, բայց դա հաճախ հանգեցնում է միզաքարային հիվանդության, օրգանիզմի ընդհանուր թուլության եւ սիրտ-անոթային անբավարարության։ 
   
7. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՆՈՒՆԴ
Այս սննդակարգը դեռեւս 1930-ական թվականներին մշակել է բժիշկ Հերբերտ Շելտոնը, բայց առավելագույն տարածում գտավ XX դարի երկրորդ կեսին։ 
Բոլոր մթերքները Շելտոնը բաժանեց խմբերի. սպիտակուցներ, ածխաջրեր, թթու մրգեր եւ այլն, իսկ այնուհետ որոշեց միմյանց հետ անհամադրելի խմբերը։ Համաձայն տեսության, միասին գործածելու դեպքում այդ մթերքները չեն յուրացվում, բայց բժիշկները համարում են, որ դա չափազանցություն է. ճարպերը, սպիտակուցներն ու ածխաջրերը գերազանց մարսվում են միասին, իսկ մարդիկ նիհարում են մի պատճառով. պարզապես սկսում են ավելի քիչ ուտել, ուշադրություն հատկացնել սննդակարգին։ 
   
8. ՃԻՇՏ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ
«Կեր, որ նիհարես». սա 1970-ականներին մեծ տարածում ստացած Միշել Մոնտինյակի համակարգի կարգախոսն է։ Նա ազդարարեց, որ նիհարելու համար պետք չէ ծոմ պահել, այլ բավական է ճիշտ ընտրել մթերքը։ 

Ողջ սնունդը նա դասակարգեց ըստ այն հատկանիշի, թե որքանով է դա ավելացնում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ուտելուց հետո։ Որքան բարձր է թվանիշը, այնքան «վատն» է մթերքը։ Մոնտինյակը կոչ էր անում նիհարել ցանկացողներին իսպառ հրաժարվել շաքարից, կարտոֆիլից, մեղրից, գազարից, եգիպտացորենից, ճակնդեղից, մակարոնեղենից ու բանանից։ 
Իսկ առավել անվտանգ սնունդ նա հայտարարեց սնկերը, կիտրոնն ու կանաչ բանջարեղենը։ 
   
9. ՕԴԱՅԻՆ ՍՆՆԴԱԿԱՐԳ
Առաջացավ 1980-ականներին, երբ ժողովրդականության բարձրակետում էին էզոթերիկ ուսմունքներն ու «հինավուրց» պրակտիկաները։ Հազարավոր մարդիկ ողջ աշխարհում դառնում էին «օդից սնվելու» կողմնակից, համարելով, թե շրջակա աշխարհի հետ ներդաշնակության հասած մարդը կոպիտ, «նյութական» սննդի կարիք չունի։ 
Գիտափորձերը ցույց տվեցին, որ 4-5-րդ օրը առաջանում է սաստիկ ջրազրկում, ի հայտ են գալիս հյուծախտի նշաններ։ Թեպետ այդ ուսմունքի հետեւորդները միշտ պատճառաբանել են նրանով, թե հոգեւոր կատարելության դեռ չեն հասել, կամ էլ օդի որակը լավը չէ։